Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել Թբիլիսիի մի շարք դպրոցներում սկսված տարհանման մասին։
Թբիլիսիի Միխեիլ Գրուշեվսկու անվան թիվ 41 հանրակրթական դպրոցից աշակերտների, ուսուցիչների և անձնակազմի դուրսբերումից հետո տեղում աշխատում են իրավապահները։
«Ռադիո Թավիսուփլեբա»-ի փոխանցմամբ՝ երկու մասնավոր դպրոցներ էլեկտրոնային հաղորդագրություններ են ստացել իրենց տարածքում ռումբի առկայության մասին, տեղեկացվել են նաև ծնողները։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ծանուցումն ստանալուն պես կրթօջախներում իրականացվել են արտակարգ միջոցառումներ։