Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան դատապարտում է «Վրացական երազանք»-ին

Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան հայտատարել է, որ դատապարտում է «Վրացական երազանք»-ի գործողությունները, որը «քաղաքական նպատակներով չարաշահում է ուկրաինացի ժողովրդի ողբերգությունը», և նշել է, որ անկախ լրատվամիջոցներին՝ «Մթավարի արխի»-ին, «TV Պիրվելի»-ին և «Ֆորմուլա»-ին քաղաքական գովազդներ հեռարձակելու պահանջը ոչ միայն լրատվամիջոցների ազատության, այլև էթիկական լրագրության կոպիտ խախտում է։

««Վրացական երազանք»-ի քարոզչությունը, որը դիպչում է ուկրաինացի ժողովրդի արժանապատվությանը, լրատվամիջոցներում քննադատական ​​ձայները ճնշելու հերթական փորձն է։ Խիստ տուգանքների սպառնալիքը տագնապալի մարտավարություն է, որն օգտագործվում է լրատվամիջոցներին ստիպելու համար քարոզել մի պատմություն, որը սկզբունքորեն հակադրվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներին:

Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան իր համերաշխությունն է հայտնում անկախ լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների վրա գործադրվող ծանր ճնշումն արտացոլում է Վրաստանում աճող ավտորիտարիզմի և ժողովրդավարական արժեքների անտեսման անհանգստացնող միտումը։ Կոալիցիան համամիտ է Վրաստանում ԵՄ դեսպանի արտահայտած մտահոգությանը և դատապարտում է կատարվածը որպես վրդովեցուցիչ, ամոթալի և սարսափելի արարք»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Մթավարի արխի»,«TV Պիրվելի» և «Ֆորմուլա» հեռուստաընկերությունները  հաղորդել են, որ «Վրացական երազանք»-ը պահանջում է ցուցադրել Ուկրաինայի պատերազմը վարկաբեկող պաստառներ։ Հեռուստաալիքների փոխանցմամբ՝ իրենք չեն հեռարձակելու այդ պաստառները, ինչի պատճառով էլ ենթադրվում է, որ իրենց կարող են պատժել «խոշոր տուգանքներով»։