2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում քաղաքային տրանսպորտով (մետրո, միկրոավտոբուս և ավտոբուս), առանց ուղեվարձի երթևեկելու համար արձանագրվել է ընդհանուր առմամբ 79 հազար 883 տուգանք։
Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության տվյալներով՝ տուգանքի ընդհանուր չափը հիշյալ ժամանակահատվածում կազմել է 1 միլիոն 597 հազար 660 լարի։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականին ամենաշատ՝ 58 հազար 844 տուգանք է կիրառվել ավտոբուսով առանց տոմսի երթևեկելու համար։
Նշենք, որ Թբիլիսիում 20 լարի տուգանք է սահմանվում քաղաքային տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար։