Վրաստանում 2022-2023 ուսումնական տարում ուսումը դադարեցրել է 14 հազար 911 աշակերտ։ Այս մասին փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական կենտրոնը (Geostat):
Տվյալների համաձայն ուսումը դադարեցրած աշակերտներից 6 հազար 409-ը աղջիկներ են, իսկ 8 հազար 502-ը՝ տղաներ։
Հատկանշական է, որ աճել է երկիրը լքելու պատճառով ուսումը դադարեցրած աշակերտների թիվը։ Վրաստանից արտագաղթած դպրոցականների վիճակագրությունը հետևյալն է.
- 2021-ին՝ 2 հազար 698 երեխա,
- 2022-ին՝ 5 հազար 508 երեխա,
- 2023 թվականին՝ 5 հազար 604 երեխա։