Վրաստանի նախագահը ընդդիմադիր դաշտի հետ սկսում է քննարկումներն առաջիկա ընտրություններում հաղթանակի դեպքում ձևավորվելիք կառավարության կազմի և վարչապետի թեկնածուի շուրջ։
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ մանրամասն ծանոթանալով նախագահի առաջարկություններին, հանդես կգան պաշտոնական դիրքորոշմամբ։
«TV Պիրվելի»-ին տված հարցազրույցում, թե արդյոք ինքն իրեն վարչապետի թեկնածու տեսնում է, Զուրաբիշվիլին ոչ հերքել, ոչ էլ հաստատել է։
Հիշեցնենք, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր «TV Պիրվելի» հեռուստաընկերության հետ զորւյցում հայտարարել է, որ Վրաստանում կոալիցիոն կառավարություն ձևավորելու դեպքում արդեն ունի վարչապետի իր թեկնածուն։