Վրաստանում կոալիցիոն կառավարություն ձևավորելու դեպքում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն ունի վարչապետի իր թեկնածուն։ Այդ մասին նախագահը հայտարարել է ընդդիմադիր «TV Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նախագահն ասել է՝ վարչապետի իր թեկնածուն քաղաքական անցյալ չունի:
««Վրացական խարտիա»-ի մեջ գրված է, որ վարչապետը պետք է ընտրվի նախագահի հետ խորհրդակցության արդյունքում, ես արդեն թեկնածու ունեմ, հիմա չեմ ասի, քանի որ նախ պետք է կողմերի հետ խորհրդակցենք և համաձայնության գանք», — ասել է նախագահը:
Նախագահի խոսքով, երկուշաբթի օրը խորհրդակցություններ կսկսի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետ՝ նախարարների թեկնածուների վերաբերյալ։
Նշենք, որ Զուրաբիշվիլին մայիսի 26-ին նախաձեռնել և ներկայացրել էր «Վրացական խարտիա»-ն: Այն նախատեսում է բարեփոխումներ ավելի քան տասը ոլորտներում։ Ստորագրող կուսակցությունները պատասխանատվություն են կրում, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում կկատարեն դրա պայմանները։
Զուրաբիշվիլիի «Վրացական խարտիան»՝ եվրատլանտյան ուղին փրկելու միջոց. կարծիքներ
Զուրաբիշվիլիի «Վրացական խարտիան»՝ եվրատլանտյան ուղին փրկելու միջոց. կարծիքներ