Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը լրագրողներին ասել է, որ Եվրամիությանն անդամակցելը կամավորության սկզբունքով է, ոչ ոքի չի պարտադրվում միանալ ԵՄ-ին։
Հարցին, թե ինչ կլինի, եթե Վրաստանի ապագա կառավարությունը երես թեքի ԵՄ-ից, դեսպանը պատասխանել է.
«Եվրամիությանն անդամակցությունը կամավոր է, դա ոչ ոքի չի պարտադրվում։ Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել. եթե կորոշի երես թեքել, ուրեմն` ԵՄ-ի անդամ չի դառնա»,- ասել է դեսպանը։
Խոսելով հոկտեմբերի 26-ի ընտրությունների մասին՝ Պիտեր Ֆիշերն ընդգծել է, որ ընտրությունը վրաց ժողովրդի ձեռքում է։
«Ընտրությունը պետք է կատարի վրաց ժողովուրդը։ Դո՛ւք պետք է որոշեք, թե ինչպիսի կառավարություն եք ուզում ունենալ ապագայում, և ինչ ուղղությամբ եք ուզում, որ երկիրն ընթանա։ Դա ամբողջությամբ կախված է ձեզանից»,- ասել է դեսպանը։