Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ ուրախ է ընդունել նրան Փարիզում։ Նախագահների հանդիպումը կայացել է հոկտեմբերի 3-ին Ելիսեյան պալատում։
Հանդիպումից հետո ուշ երեկոյան Մակրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է հրապարակվել. ողջունելով վրաց ժողովրդի եվրոպական և ժողովրդավարական նկրտումները՝ Ֆրանսիայի նախագահը հուսով է, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները Վրաստանին կրկին կվերադարձնեն եվրոպական ուղի։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզ է ժամանել Բրյուսելից, որտեղ հոկտեմբերի 2-ին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։