Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 3

ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի կիրառել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը Վրաստանի վերաբերյալ հերթական՝ չորրորդ հայտարարությունն է տարածել։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները, որոնք զբաղվում են վրացական հիմնախնդիրներով, ողջունել են Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը, ըստ որի` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ — Վրաստան»-ն այլևս չի համարվում «ընտրական նպատակներ հետապնդող» կազմակերպություն։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Վրացական երազանք»-ի ներկայացրած «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» հոմոֆոբ օրինագծերի փաթեթը։

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեղ ծրագիրը (UNAIDS) մտահոգություն է հայտնել «Վրացական երազանք»-ի ընդունած հոմոֆոբ, գրաքննիչ օրենքի առնչությամբ և իշխանություններին կոչ է արել չեղարկել որոշումը։

Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության պլատֆորմի և ԶԼՄ-ների ազատության արագ արձագանքման (MFRR) գործընկեր կազմակերպությունները գնահատել են Վրաստանում ԶԼՄ-ների ազատության որակը:

Կեսարիա Աբրամիձեի սպանության համար մեղադրվող Բեքա Ջաիանին հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության կենթարկվի Սամխարաուլիի քննությունների բյուրոյում։

Ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի առողջական վիճակը վատացել է, հայտնել է Սադիգովի կինը` Սևինջ Սադիգովը։

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարետ Ուարդին հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակում։

Հրապարակվել է Եվրոպայի Ազգերի լիգայի հոկտեմբերյան հանդիպումներում Վրաստանի ֆուտբոլի հավաքականի հայտացուցակը։

«Վրացական երկաթուղիները» հոկտեմբերին հայտարարել են Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով գիշերային լրացուցիչ գնացքների մասին՝ տոմսերի պահանջարկի ավելացման պատճառով:

«Գործակալների մասին» օրենքի կիրարկումից երկու ամիս անց «Գործակալների ռեգիստր»-ի «Օտարերկրյա շահեր հետապնդող կազմակերպությունների ռեեստր»-ում գրանցվել է հինգ կազմակերպություն։

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխանցմամբ` Վրաստանի արքեպիսկոպոս Իակոբ Բոդբելը «Զարգացման և ժողովրդավարության կենտրոն» (CDD) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Քեթի Չաչավանի հետ հոկտեմբերի 3-ին հանդիպել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենին։

Հոկտեմբերի 2-ին Վրաստանի կառավարության վարչակազմում վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ի պատասխան իր առողջության մասին հարցի, ասել է՝ որ վարակվել է կորոնավիրուսով։

Բրյուսել կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վարշավայում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ հոկտեմբերի 26-ին վրաց ժողովուրդն ընտրություն կկատարի եվրոպական ապագայի և ռուսական անցյալի միջև, և դա իրականում հանրաքվե է։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիի խոսքով, կազմակերպությունը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կհետևի այնպես, ինչպես 24 տարի շարունակ հետևել է բոլոր ընտրությունների ժամանակ։