Մեծ Բրիտանիայի դեսպանը կոչ է արել չեղարկել հոմոֆոբ օրենքը

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարետ Ուարդին հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակում։

Հայտարարության մեջ դեսպանը  Վրաստանի իշխանություններին կոչ է արել վերանայել «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքների փաթեթը, որը, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հետ միասին, սահմանափակում է ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ Վրաստանի առանձին քաղաքացիների իրավունքները:

Դեսպանը մտահոգված է, որ օրենքն ընդունվել է կարճ ժամանակահատվածում, և կարծում է, որ այն խաթարում է մարդու հիմնարար իրավունքները։

«Ցավում ենք, որ ստորագրվել է ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին օրենքների փաթեթը։ Օրենքների այս փաթեթը խաթարում է մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ` խոսքի և հավաքների ազատությունը, և վտանգ է ներկայացնում Վրաստանի բոլոր քաղաքացիների համար»,- գրել է դեսպանը: