Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ լրացուցիչ երթուղի

«Վրացական երկաթուղիները» հոկտեմբերին հայտարարել են Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով գիշերային լրացուցիչ գնացքների մասին՝ տոմսերի պահանջարկի ավելացման պատճառով:

Լրացուցիչ երթուղին կգործի հոկտեմբերի 5-ին, 7-ին, 12-ին, 14-ին, 19-ին, 21-ին, 26-ին և 28-ին։

Մեկնում Թբիլիսիից` 00:30-ին, ժամանում Բաթումի` 5:38-ին
Մեկնում Բաթումիից` 00:40-ին, ժամանում Թբիլիսի` 5:41-ին

Տոմսերը կարելի է ձեռք բերել այստեղ։