«Գործակալների մասին» օրենքի կիրարկումից երկու ամիս անց «Գործակալների ռեգիստր»-ի «Օտարերկրյա շահեր հետապնդող կազմակերպությունների ռեեստր»-ում գրանցվել է հինգ կազմակերպություն։
Ներկայացվել են նաև այդ կազմակերպությունների աշխատակիցների անձնական տվյալները պարունակող ֆինանսական հաշվետվություններ։
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդել է, որ զրուցել է նրանցից 4-ի ներկայացուցիչների հետ, 5-րդը չի ցանկացել խոսել․
- Կազմակերպություններից մեկն արհմիություն է, 10 տարի ֆինանսավորում է ստացել ամերիկյան NED-ից, և կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ կողմ է «թափանցիկությանը»; .
- Երկրորդը Իմերեթում գործող բարեգործական հիմնադրամ է, ներկայացուցիչն ասել է, որ իրենց ստիպել են գրանցվել;
- Երրորդն ասել է` օրենքի հետ «խնդիր չունի»;
- Չորրորդը՝ ուկրաինական հարկադիր վերաբնակների օգնության կազմակերպության ներկայացուցիչը, ասել է, որ ստիպված է եղել դիմել այդ քայլին, չնայած կարծում է, որ այդ օրենքը «Եվրամիության ճանապարհի ամենամեծ արգելքն է»։