Վրաստանում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի տնօրեն Քեթևան Ջախելիին և արտաքին կապերի բաժնի պետ Մարիկա Ցիբաձեին։
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։
Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան և Վրաստանի պետական կառավարման դպրոցը դեսպանի հետ քննարկել են 2024 թ. մայիսի 22-ին ստորագրված համագործակցության հուշագրի դրույթների կատարմանն առնչվող հարցեր: