«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների շարունակման դեպքում վիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից` հանգեցնելով նաև ռուս-վրացական նոր պատերազմի»: Նման կանխատեսում է անում ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսաիան:
Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում վերսկսված պատերազամական գործողությունների մասին, փորձագետը նշում է.
«Վտանգ կա`կոնֆլիկտը, որ շատ հնարավոր է էլ ավելի սրի հայ-ադրբեջանական հարաբերությունները, կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության: Հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ աշխատանք կտանի ու կկարողանա կանխել իրադարձությունների հետագա զարգացումը: Այստեղ շատ կարևոր է ռուս-թուրքական հակամարտությունը, որը Մերձավոր Արևելքից կարող է տեղափոխվել Կովկասյան տարածաշրջան»:
Փորձագետը կարծում է, որՂարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի սրացումն ուղղակիորեն կազդի նաև Վրաստանի վրա: Հնարավոր հետևանքների մասին Մաիսաիան ասում է.
«Առաջինը` փախստականների հնարավոր հոսքն է դեպի Վրաստան, սակայն չի բացառվում նաև, որ ռազմական գործողությունները կարող էին հասնել մինչև Վրաստանի տարածք: Մի կարևոր հարց ևս, որ վերաբերում է Վրաստանում ապրող էթնիկ հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերություններին»:
Փորձագետը մտահոգություն է հայտնում , որ այդ դեպքում շատ հնարավոր է, որ Ռուսատանն ու Թուրքիան հակամարտող կողմերին ռազմական օգնություն ցուցաբերելու համար օգտագործեն Վրաստանի տարածքը: Մաիսաիայի խոսքով` Վրաստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից և որդեգրած քաղաքականությունից, կարող է կողմերի հաշտեցման գործում միջնորդի դեր կատարել:
«Հատկանշական է, որ Վրաստանն ու Ռուսաստանը փաստացի պատերազմի մեջ են , այստեղ էլ գոյություն ունի միայն կրակի դադարեցման մասին համաձայնագիր: Ղարաբաղյան հակամարտության շարուանակությունը կարող է հանգեցնել ռուս-վրացական հակամարտության նոր փուլի»:
Պատասխանելով Ալիքի հարցին` Մաիսաիան վստահեցրեց, որ ռազմական գործողությունների վերսկսումը կողմերից և ոչ մեկի շահերից չի բխում.
«Իմ կարծիքով` այս պահին ոչ Հայաստանը, և ոչ էլ Ադրբեջանը հետաքրքրված չէին հակամարտության սրմամբ: Այս մասին վկայում է նաև այն փաստը, որ երկու երկրների նախագահներն էլ ռազմական գործողությունների սկսման պահին գտնում էին Վաշինգտոնում»:
Ռազմական փորձագետի կարծիքով` Ռուսաստանը ձգտում է իր խաղաղապահ զորքերի անվան տակ զորք մտցնել Ղարաբաղ:
«Իմ կարծիքով` Ռուսաստանը օկուպացված տարածքներում փորձում է կառուցել աշխարհառազմավարական բուրգ՝ Աբխազիայում Ռուսաստանի 7 րդ ռազմակայանն է, Ցխինվալիում` 4—րդը, Գյումրիում` 102—րդը , և հաջորդը հավնաբար Լեռնային Ղարաբաղն է` խաղաղապահ զորքեր անունով: Այս համակարգը Ռուսաստանին թույլ կտա հեշտությամբ ազդել Հարավային Կովկասի երկու երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի վրա, որոնց վրա Ռուսատանը չի կարողանում իր իշխանությունը տարծել»: