Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,14 թեթրիով, իսկ եվրոյի նկատմամբ ամրապնդվել 2,52 թեթրիով։ Հոկտեմբերի 1-ի առևտրի արդյունքում դոլարի պաշտոնական փոխարժեքը 2,7314 լարի է, եվրոյինը՝ 3,028 լարի։
Առևտրային բանկերում 1 դոլարն արժե 2,78 լարի, 1 եվրոն՝ 3,08 լարի։ Փոխանակման կետերում 1 դոլարի արժեքը 2,74 լարի է, եվրոյինը՝ 3,04 լարի։
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին կայացած առուվաճառքի արդյունքում 1 դոլարի պաշտոնական փոխարժեքը 2,73 լարի էր, եվրոյինը՝ 3,0532 լարի։
Ի դեպ, «ռուսական օրենք»-ի ընդունումից հետո Ազգային բանկը լարիի կայունության համար իր պահուստներից վաճառել է 168 մլն 700 հազար ԱՄՆ դոլար։