Շուքրութցիներն շարժվում են դեպի Իվանիշվիլիի տուն

Թբիլիսիում Շուքրութի գյուղի աջակցության ցույցի մասնակիցները ուղևորվել են դեպի Բիձինա Իվանիշվիլիի տուն: Տեղում մոբիլիզացվել են ոստիկանները։

Նրանք պահանջում են, որ գործընթացում ներգրավվի նաև կենտրոնական իշխանությունը, որպեսզի «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը կատարի իրենց առջև ստանձնած պարտավորությունները։

Ցուցարարները պահանջում են 2021 թվականին խոստացած պայմանների կատարում: Խոսքն ընկերության գործունեության արդյունքում գյուղին հասցրած վնասի փոխհատուցման մասին է:

Ըստ ցուցարարների՝ «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը լիովին անտեսել է երեք տարի առաջ իրենց հետ կնքված պայմանագիրը։ Բնակիչները նշում են, որ ընկերությունը չի փոխհատուցել վնասները, պատասխան չեն ստացել անգամ Սամխարաուլիի փորձաքննությունների ազգային բյուրոյից։