Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 1

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրան շրջապատողների «ոչ պաշտոնական պատժամիջոցների մասին» մեղադրական նարատիվներին։

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 30-ին Բեռլինում ընդունել է իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիին։ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Սալոմե Զուրաբիշվիլիի եվրոպամետ դիրքորոշումը՝ քննադատելով Վրաստանի կառավարության քաղաքականությունը՝ Վրաստանի եվրաինտեգրմանը խոչընդոտելու համար։

«Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան կուսակցության թբիլիսյան գրասենյակում կայացած ճեպազրույցում պատասխանել է իշխող «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությանը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳ) չի արձագանքել Ռուսաստանի արտաքին գործերի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

Ռուսաստանը չի դիտարկում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի (Ցխնիվալի) դե ֆակտո հանրապետությունները Վրաստանին վերադարձնելու տարբերակը, ասել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Դումայի պատգամավոր, Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) կազմակերպության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Վրաստանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության համազեկուցողներ Կլոդ Կերնը, Էդիտե Էստրելան և պատվիրակության ղեկավար Յուլյան Բուլան, որ կդիտարկեն Վրաստանում ընտրությունները, հայտարարություն են տարածել Հակակոռուպցիոն բյուրոյի որոշման վերաբերյալ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Մարկ Ռուտեի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուն՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել համագործակցությունը դաշինքի հետ։

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոոպմանը նշում է, որ Եվրամիությունը չի լքել վրաց ժողովրդին, իսկ քննադատությունը վերաբերում է կառավարության քաղաքականությանը։

Վրաստանի ավիաշուկայում սկսում է գործել ևս մեկ ավիաընկերություն։ Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերի 27-ից հունական Sky Express-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Աթենք-Թբիլիսի-Աթենք ուղղությամբ։

Վրաստանի արդարադատության նախարարության «Օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպությունների ռեեստրում» («գործակալների ռեեստր») հինգ նոր կազմակերպություն է գրանցվել:

Վրաստանի իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությունը (ՀԸ) հրաժարվել է հեռարձակել ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի վճարովի նախընտրական տեսահոլովակը, որում բացասաբար է ներկայացվում իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի գործունեությունը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել՝ կապված իշխանության գալու 12-րդ տարելիցի հետ։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չեղարկել է հոկտեմբերի 1-ին նախատեսված նախընտրական ծրագրի շնորհանդեսը․ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հիվանդացել է։

Իշխող կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այլևս գումար չի պահում իտալական ու շվեյցարական բանկերում։ Լրագրողների հետ զրույցում նա պարզաբանել է, որ այլևս չի վստահում եվրոպական բանկերին։