Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Մարկ Ռուտեի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուն և պատրաստակամություն հայտնել խորացնել համագործակցությունը դաշինքի հետ։
«Շնորհավորում եմ Մարկ Ռուտեին Հյուսիսատլանտյան դաշինքի 14-րդ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նրան հաջողություն եմ մաղթում այս կարևոր պաշտոնում։ Վրաստանը, որպես ՆԱՏՕ-ի միջազգային գործողությունների ակտիվ մասնակից, հուսալի և ուժեղ գործընկեր` պատրաստ է շարունակել աջակցել դաշինքին, խորացնել առկա համագործակցությունը և նպաստել գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը»,- գրել է Կոբախիձեն։
10 տարվա ղեկավարումից հետո Յենս Ստոլտենբերգն պաշտոնապես լքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նրա փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռուտեն։
Հյուսիսատլանտյան խորհրդում ՆԱՏՕ-ի դեսպանները կհանդիպեն՝ հաստատելու երթուղին, որից հետո նոր գլխավոր քարտուղարը ելույթ կունենա ՆԱՏՕ-ի անձնակազմում և մամուլի ասուլիս կանցկացնի։