Նախագահը մտահոգված է ԿԸՀ-ի որոշմամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգություն է հայտնել արտերկրում ընդամենը 60 ընտրատեղամաս բացելու ԿԸՀ-ի որոշումը։

«Ամոթ է, օրենքի անտեսում, մարդկանց ընտրելու իրավունքի մերժում, քրեական գործ․․․»,- ասում է Զուրաբիշվիլին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների համար բացել է 60 տեղամաս 42 երկրներում։

Հանձնաժողովն ասում է, որ այս տարի ավելի շատ տեղամասեր են բացվում, քան 2020 թվականին, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ ընտրատեղամասեր չեն եղել նախկինում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Ֆինլանդիա, Կորեա, Ճապոնիա, Ավստրալիա: