Վրաստանի իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությունը (ՀԸ) հրաժարվել է հեռարձակել ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի վճարովի նախընտրական տեսահոլովակը, որում բացասաբար է ներկայացվում իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի գործունեությունը։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է կոալիցիայի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին։
«Վրացական երազանքը չի կատարել իր խոստումները: Իշխանությունն անցավ Ռուսաստանի կողքը, և բռնություն կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- այս խոսքերով է սկսում ընդդիմադիր կոալիցիայի տեսահոլովակը, որի հեռարձակումից «Իմեդին» հրաժարվել է։
ՀԸ-ի տնօրեն Մակա Լոմիձեն կոալիցիային հրաժարվելու մասին նամակ է գրել սեպտեմբերի 26-ին, որտեղ որոշումը բացատրվել է այսպես. «Տեսանյութի առաջին 6 վայրկյանի ընթացքում, որոնք այնպես է հնչում և այնպիսի տպավորություն է թողնում, կարծես՝ հաստատված անսխալական փաստեր են»։
Բացի այդ, «Իմեդի»-ն քարոզչական նյութ է համարել 2023 թվականին «գործակալների օրենք»-ը ցրելու ժամանակ նկարահանված ընդդիմադիր «Փոփոխությունների կոալիցիա»-ի տեսանյութը:
Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ի նախընտրական գովազդը եթերից հեռացնելու համար Վրաստանի կապի ազգային հանձնաժողովը խախտումների արձանագրություն է կազմել ընդդիմադիր համարվող «TV Պիրվելի»-ի և «Ֆորմուլա»-ի դեմ։ «Մթավարի արխի» ինտերնետային լրատվականը, որը հրաժարվել է հեռարձակել հոլովակը, ևս ստացել է նկատողություն։ Հանձնաժողովն այսպիսով բավարարել է իշխանության խնդրանքը։
Նախընտրական շրջանում քննադատական ՀԸ-ների տուգանքն անարդարացի է. TI