Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չեղարկել է հոկտեմբերի 1-ին նախատեսված նախընտրական ծրագրի շնորհանդեսը․ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հիվանդացել է։
Նկատենք, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն գլխավորում է նաև «Վրացական երազանք»-ի նախընտրական շտաբը։
Առողջական խնդրի մասին հաղորդագրությունը պաշտոնապես տարածել է կուսակցության լրատվական ծառայությունը։
Նախընտրական ծրագրի ներկայացման նոր ժամկետ չի նշվում։ Կուսակցության մամուլի ծառայությունը խոստանում է այդ մասին հայտնել առաջիկա օրերին։