Հացադուլ անող ցուցարարը կորցրել է գիտակցությունը

Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց հացադուլ անող Շուքրութիի բնակիչ Գիորգի Բիծաձեն կորցրել է գիտակցությունը։ Բժշկական կենտրոնում հայտնել են, որ սովահար տղամարդուն առաջին բուժօգնություն են ցուցաբերել տեղում, այնուհետև  տեղափոխել կլինիկա։

Շուքրութի գյուղի բնակիչների հացադուլի 30-րդ օրն է արդեն։ Բողոքի ակցիան սեպտեմբերի 11-ին տեղափոխվել է Թբիլիսի։

Նշենք, որ շուքրութցիներն ավելի քան 190 օր շարունակ բողոքի ռեժիմի պայմաններում են, «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունից պահանջում են պատճառած վնասի արդարացի փոխհատուցում։

Խորհրդարանի դիմաց շուքրութցիներին այցելել է հանրային պաշտպան Լևան Իոսելիանին։