Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 30

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, եթե 2024 թվականի վրաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև հարևան Հայաստանի համար, որը զարգանում է նույն ուղղությամբ, և որին անհրաժեշտ է վրացական կամուրջը:

Տարածաշրջանում միակ երկիրը, որը նոր (պատերազմական — հեղ.) ճակատներ է բացում, Ռուսաստանն է և միշտ Ռուսաստանն է եղել. Զուրաբիշվիլի

Սինգապուրի դատարանը շվեյցարական Credit Suisse-ի տեղական «դուստր» ընկերությանը պարտավորեցրել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին վճարել 742,7 մլն դոլար:

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հակաարևմտյան և ապատեղեկատվական հերթական հայտարարությանը:

Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ընդգրկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) 2024 թվականի հոկտեբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն չի իրականացնի:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) շարունակում է հետևել ընտրական գործընթացին: Ըստ կազմակերպության՝ նախընտրական շրջանի մեկնարկի հետ մեկտեղ, ավելացել են բռնությունների, բանավոր բախումների և քարոզարշավին միջամտության դեպքերը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է արտասահմանում լրացուցիչ ընտրատեղամասեր բացելու «Միացյալ ազգային շարժում»-ի և «Արդար ընտրություններ»-ի (ISFED) հայցը։

Վրաստանի մայրաքաղաք է հասել 18 մետրանոց ավտոբուսների նոր խումբը։ Ավտոբուսների շնորհանդեսը տեղի է ունեցել Եվրոպայի հրապարակում։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունը համալրվել է ֆրանսիական Airbus Helicopters ընկերության H145 տիպի փրկարար երրորդ ուղղաթիռով:

Վրաստանում 2024 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 12,0 տոկոս։

UFC-ի վրացի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին Վրաստանում է։ Չեմպիոններ Դվալիշվիլին և Իլիա Թոփուրիան կստանան մեկ միլիոն լարի։

Թբիլիսիում ռուս զբոսաշրջիկ է մահացել: Առաջին հանրապետության հրապարակում լուսանկարվելու պահին նա ընկել է ստորգետնյա անցումը։