«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) 2024 թվականի հոկտեբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն չի իրականացնի:
Ըստ TI-ի՝ պատճառը Հակակոռուպցիոն բյուրոյի որոշմումն է, ըստ որի՝ Հակակոռուպցիոն բյուրոն TI-ին և նրա գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիին ճանաչել է որպես «նախընտրական նպատակներ հետապնդող սուբյեկտներ»։
TI-ն այսպիսով արձագանքել է Թբիլիսիի քաղաքային դատարանի վճռին, ըստ որի՝ Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի որոշումն ուժի մեջ է մնում: Կազմակերպությունը նշել է՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» և նրա գործադիր տնօրենը չեն մասնակցում ընտրություններին և չեն առաջադրել իրենց թեկնածությունը։
«(Ռաժդեն Կուպրաշվիլիի — հեղ.) այս անհեթեթ որոշման պատճառով մեզ վրա են տարածվում քաղաքական կուսակցությունների համար սահմանված կանոնակարգերը, որոնք մեզ պարտավորեցնում են ստեղծել նաև հատուկ ընտրական հիմնադրամ, մեզ արգելվում է ստանալ և ծախսել արևմտյան ցանկացած ֆինանսավորում, մեզանից նաև պահանջվում է քաղաքական կուսակցությունների համար պարտադիր ֆինանսական հաշվետվություն ներկայացնել»,- ասված է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը նշել է՝ իրենց աշխատակիցներն ընտրություններին հետևելու են գործընկեր կազմակերպությունների միջոցով։
Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը՝ հերթական ռեպրեսիա քաղհասարակության դե՞մ. կարծիքներ