Թբիլիսիում ռուս զբոսաշրջիկ է մահացել. Առաջին հանրապետության հրապարակում լուսանկարվելու պահին նա ընկել է ստորգետնյա անցումը, հայտնել է Netgazeti.ge-ն։
Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ, միջադեպի կադրերը հայտնվել են ռուսական տելեգրամյան ալիքներում։ Տեսանյութում երկու երիտասարդ աղջիկներ Թբիլիսիի կենտրոնում երգում և նկարահանում են միմյանց բջջային հեռախոսներով, նրանցից մեկը սայթաքում է դեպի ստորգետնյա անցումը և ընկնում։
Աղջիկը գանգի կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց, բայց նրան փրկել չի հաջողվել։