Վրաստանում իջեցվել են պետական դրոշները

Աբխազիայի պատերազմում զոհվածների հիշատակի և Սոխումիի անկման օրվա կապակցությամբ Վրաստանում իջեցվել են կառավարության, խորհրդարանի, նախագահի աշխատակազմի և այլ պետական ​​հաստատությունների շենքերի դրոշները։

Սոխումին ընկավ 31 տարի առաջ՝ 1993 թվականի սեպտեմբերի 27-ին։

Աբխազիայում պատերազմը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել 13 ամիս 13 օր։ Տարբեր տվյալներով՝ զինված հակամարտության ընթացքում 10-30 հազար մարդ է զոհվել, ավելի քան 300 հազարը տեղահանվել է։