Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցությունը, որը հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է մի փոքր փոփոխված՝ «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիոն անունով, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացրել նախընտրական ցուցակը։
Այն գլխավորում է քաղաքական միավորման նախագահ Թինա Բոկուչավան։ Ցուցակի առաջաին տասնյակում է «Խորհրդային անցյալի լաբորատորիա»-ի (Sovlab) գիտաշխատող Իրակլի Խվադագիանին։ Նույն կուսակցությունից պատգամավորի թեկնածու է «Ընտրի՛ր Եվրոպան» քաղաքացիական շարժման համահիմնադիր Լելա Ջեջելավան։ Ցուցակի 7-րդ համարը Գիգի Ծերեթելին է, վերջինս այս միությանը միացել է մոտ մեկ ամիս առաջ՝ «Եվրոպական Վրաստանում» տեղի ունեցած պառակտումից հետո։
«Միասնություն-Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ցուցակը հետևյալն է.
- Թինա Բոկուչավա — «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ, խորհրդարանի անդամ,
- Գիորգի Վաշաձե — «Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի հիմնադիր, խորհրդարանի անդամ,
- Սոփո Ջափարիձե — Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչ,
- Կոբա Նակղոփիա — պատգամավոր,
- Գիա Ջափարիձե — նախկին դիվանագետ, քաղաքագետ,
- Պետրե Ցիսկարիշվիլի — «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության նախկին առաջնորդ,
- Գիգի Ծերեթելի — «Եվրոպական Վրաստան»-ի հիմնադիրներից, խորհրդարանի նախկին փոխխոսնակ,
- Իրակլի Խվադագիանի — պատմաբան, «Խորհրդային անցյալի լաբորատորիա»-ի խորհրդի նախագահ,
- Թամար Կորձաիա — պատգամավոր,
- Իրակլի Փավլենիշվիլի — «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անդամ, ակտիվիստ,
- Կախաբեր Օքրիաշվիլի — պատգամավոր,
- Ռամազ Նիկոլաիշվիլի — պատգամավոր,
- Էկա Սարկեուլիձե — պատգամավոր,
- Լևան Խաբեիշվիլի — «Միասնություն-Ազգային շարժում» քաղաքական խորհրդի նախագահ, խորհրդարանի պատգամավոր,
- Լաշա Բաքրաձե — պատմաբան,
- Անա Ծիթիձե — պատգամավոր,
- Լևան Անթաձե — Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ,
- Պաատա Մանջգալաձե — պատգամավոր,
- Լելա Ջեջելավա — բանասիրական գիտությունների դոկտոր, «Ընտրի՛ր Եվրոպա» քաղաքացիական շարժման համահիմնադիր,
- Գուբազ Սանիկիձե — պատգամավոր, պատմաբան,
- Դիմիտրի Չիքովանի — «Միասնություն-Ազգային շարժում» քարտուղարության անդամ,
- Գիորգի Չալաձե — իրավաբան:
Ի դեպ, սեպտեմբերի 26-ին լրացավ կուսակցությունների՝ նախընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։