Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում՝ դիմել է Վրաստանի օկուպացված տարածքների քաղաքացիներին՝ խոսելով «խաղաղության», «հպարտության և արժանապատվության վերադարձի», Ուկրաինայի ինքնիշխանությանը միաձայն աջակցության մասին:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ՝ սենատորներ Բեն Կարդինը, Ջիմ Ռիշը, Ջին Շահինը և Փիթ Ռիքեթսը մտահոգված են Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի որոշմամբ, ըստ որի՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի և «Ընտրիր Եվրոպա»-ի տնօրենները հայտարարվել են «ընտրական նպատակներ հետապնդող անձինք»:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախընտրական պաստառներում (բանեռ) զուգահեռներ է տանում վրաստանյան և Ռուսաստանի կողմից ավերված ուկրաինական քաղաքների միջև։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձի միջոցով կոչ է ուղել վրացի արտագաղթյալներին։ Նա կոչ է արել, անկախ բնակության վայրից խորհրդարանական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 26-ին մասնակցել ընտրություններին և «կանգնել այնտեղ, որտեղ Վրաստանի ապագան է»։
Ե՛վ հանրապետականները, և՛ դեմոկրատները Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շուրջ բոլոր կոշտ հայտարարություններում միաձայն են, հայտարարել է Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ծրագրում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար արտասահմանյան 42 երկրներում բացել 60 ընտրատեղամաս։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի քարտուղար Նաթիա Իոսելիանիի փոխանցմամբ, 3 կուսակցություն չեղյալ է հայտարարել ընտրական գրանցումը։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հրապարակել է 170 հոգանոց կուսակցության ցուցակը։
Վրաստանի ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիան ներկայացրել է նախընտրական ցուցակը:
Վրաստանի ընդդիմադիր «Ֆեդերալիստներ» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը (ԿԳԵ) սահմանել է հանրակրթական դպրոցների I-XII դասարանցիների էքստեռն ձևով քննություն տալ ցանկացողների ծրագիրը, ցանկացողների գրանցման և քննությունների ժամկետները։
Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին, որ զբաղեցնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորական ցուցակի 6-րդ տեղը, հայտարարել է հրաժարականի մասին: