Ավարտվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության ներկայացուցիչների այցը Վրաստան։
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Յուլյան Բուլան նշել է, որ հոկտեմբերի ընտրություններն անցկացվում են Վրաստանի եվրաինտեգրման հետագծի համար վճռորոշ ժամանակաշրջանում։ Նա ընդգծել է ազատ և արդար ընտրությունների կարևորությունը՝ շեշտելով Վրաստանի արժանի տեղը եվրոպական կառույցներում պաշտպանելու անհրաժեշտությունը։
«Մեր պատվիրակությունը մտահոգված է, որ քաղաքական տարածքում բևեռացումը հասել է աննախադեպ մակարդակի, ինչը գալիք ընտրությունները վերածում է դե ֆակտո հանրաքվեի։ Ես կիսում եմ պատվիրակության մտահոգությունները ցուցարարների նկատմամբ ճնշում գործադրելու և այլախոհությունը ճնշելու վերաբերյալ: Կառավարությունից պահանջվում է գործել մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան, ձեռնպահ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ջանքեր գործադրել բռնության դեպքերի վերաբերյալ պատշաճ հետաքննություն իրականացնելու համար», — ասվում է հայտարարությանում։
Պատվիրակության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բռնության և սպառնալիքների, ինչպես նաև քաղաքացիական սեկտորի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքի և ահաբեկման մասին տեղեկությունների վերաբերյալ։