Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը (ԿԳԵ) սահմանել է հանրակրթական դպրոցների I-XII դասարանցիների էքստեռն ձևով քննություն տալ ցանկացողների ծրագիրը, ցանկացողների գրանցման և քննությունների ժամկետները։
Հաղորդագրության համաձայն, էքստեռն քննությանը մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են գրանցվել 2024 թվականի սեպտեմբերի 23-ից սեպտեմբերի 27-ը, իսկ քննությունը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 18-ը։
Քննություն հանձնելու իրավունք ունի այն անձը, որի տարիքը համապատասխանում է կամ գերազանցում է արտաքին կանոնով հանձնվելիք դասարանի սովորողների տարիքային խմբին, և նա յուրացրել է նախորդ դասարանի կրթական ծրագիրը։
Էքստեռն ձևով կրթություն ստանալու շահագրգիռ չափահաս անձը կամ անչափահաս շահագրգիռ անձի օրինական ներկայացուցիչը գրանցման համար սահմանված ժամկետներում դիմում է ներկայացնում ռեսուրս կենտրոն՝ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին:
Մանրամասն՝ այստեղ: