Վերջին 10 տարում զգալիորեն աճել է առաջին ամուսնության, ինչպես նաև մայրանալու միջին տարիքը։ Այս մասին տվյալները հրապարակված են 2023թվականի վիճակագրական զեկույցում։
Ըստ տվյալների՝ 2013 թվականի համեմատ աճել է առաջին ամուսնության միջին տարիքը, որը 2023 թվականի տվյալներով տղամարդկանց համար եղել է 32,1, իսկ կանանց համար՝ 29,7 տարեկան։ 2013 թվականին նույն վիճակագրության համաձայն կանանց միջին տարիքը կազմել է 27.1, իսկ տղամարդկանցը՝ 30 տարեկանը։
2013 թվականին առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը կազմել է 26,4 տարի, իսկ 2023 թվականին այդ ցուցանիշն աճել է մինչև 29,3 տարեկան։
Զեկույցում նշվում է, որ 2023 թվականին ամուսնալուծությունների միջին տարիքը կանանց համար սահմանվել է 38,5, իսկ տղամարդկանց համար՝ 41,1։
2023 թվականին գրանցված ամուսնալուծությունների վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ ամուսնալուծության պահին ամուսնության միջին տևողությունը 11,1 տարի է։