«Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին վկայում է Սահմանադրության նոր, փոփոխված տեքստը»,-այս մասին հայտարարել է Իրակլի Կոբախիձեն՝ սահմանադրական պետական հանձնաժողովի՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, դատական իշխանության, Վրաստանի Սահմանադրության ներածության եւ ընդհանուր կանոնակարգերի հարցերով աշխատանքային խմբի նիստի ընթացքում:
Ինչպես նշել է Կոբբախիձեն, գոյություն ունեցող Սահմանադրությունը փոխվում է մեկ այլով, որը կդառնա երկրի ժողովրդավարական զարգացման հիմք։
«Մենք հանդիպումներ ենք ունեցել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, նաեւ ունեցել ենք խորհրդատվություններ շատ բարձր մակարդակի օտարերկրյա փորձագետների հետ: Արդեն պարզ է, որ նրանց ընդհանուր գնահատականը շատ բարձր է եւ դրական: Շատ կարեւոր է սկսած նախագիծը մինչեւ վերջ հասցնել», — հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: