Վրաստանի ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիան ներկայացրել է նախընտրական ցուցակը: Ուժեղ Վրաստան»-ը միավորում է Մամուկա Խազարաձեի «Լելո», Անա Դոլիձեի «Ժողովրդի համար», Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» քաղաքական ուժերին և «Ազատության հրապարակ» քաղաքացիական շարժմանը:
Նախընտրական ցուցակը կազմաված է 26 թեկնածուից։ Նշված թեկնածուների թվում չկա Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վերջինս սեպտեմբերի 25-ին «Ուժեղ Վրաստան»-ին միանալուց հետո ասել էր, որ օրենսդրական գործունեությունը իր համար հետաքրքիր չէ, կարևորը քաղաքականությանը մասնակցելն է։ 26 հոգանոց ցուցակում ընդգրկված չէ խորհրդարանի նախկին նախագահ, «Լելո» պատգամավորական խմբի ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին։
«Ուժեղ Վրաստանի» ցուցակը հետևյալն է.
- Մամուկա Խազարաձե — «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդ,
- Անա Դոլիձե — իրավաբան, քաղաքական գործիչ, «Ժողովրդի համար» կուսակցության հիմնադիր,
- Բադրի Ջափարիձե — «Ուժեղ Վրաստան»-ի հիմնադիր,
- Անա Նացվլիշվիլի — պատգամավոր,
- Լևան Ցուցքիրիձե — «Ազատության հրապարակ»-ի հիմնադիր,
- Իրակլի Կուպրաձե — «Ուժեղ Վրաստան»-ի գլխավոր քարտուղար,
- Քեթևան Թուրազաշվիլի — «Քաղաքացիներ» խորհրդարանական քաղաքական խմբի անդամ,
- Սաբա Բուաձե — Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ,
- Սալոմե Սամադաշվիլի — պատգամավոր,
- Դավիթ Ռաքվիաշվիլի — Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար,
- Թամար Լալիաշվիլի — Գերագույն դատարանի նախկին դատավոր,
- Գրիգոլ Գեգելիա — Քաղաքական տեսության դոկտոր, «Ուժեղ Վրաստան»-ի միջազգային քարտուղար,
- Լևան Սամուշիա — փաստաբան, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ,
- Փիքրիա Չիխրաձե — Վրաստանի խորհրդարանի երեք գումարումների անդամ, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ,
- Գիորգի Ուշիկիշվիլի — ֆոլկլորիստ,
- Վախթանգ Սուրգուլաձե — Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ,
- Լանա Գալդավա — իրավագիտության դոկտոր, «Ուժեղ Վրաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ,
- Մակա Նուցուբիձե — փաստաբան, քանրային իրավունքի դոկտոր,
- Մեդեա Մետրևելի — բանասիրական գիտությունների դոկտոր, «Ուժեղ Վրաստան»-ի քաղխորհրդի անդամ,
- Ալեքսանդր Էլիսաշվիլի — պատգամավոր, «Քաղաքացիներ» կուսակցության հիմնադիր,
- Բակուր Կվաշիլավա — քաղաքական գիտությունների դոկտոր,
- Ագիլ Մուստափաև — փաստաբան, քաղաքացիական ակտիվիստ,
- Իրակլի Քոբալիա — «Ազատության հրապարակ»-ի հիմնադիրներից մեկը,
- Իրակլի Ուցինաշվիլի — բնապահպանության ակտիվիստ,
- Գիորգի Ռեխվիաշվիլի — փաստաբան, «Քաղաքացիներ» կուսակցութուն,
- Օթո Փարուլավա — քաղաքացիական ակտիվիստ, «Լելո»-ի երիտասարդական կազմակերպության նախագահ։
Ի դեպ, սեպտեմբերի 26-ին լրանում է կուսակցությունների՝ իրենց կուսակցությունների ցուցակը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։