Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ծրագրում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար արտասահմանյան 42 երկրներում բացել 60 ընտրատեղամաս։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Նաթիա Իոսելիանին։
Այս ընտրություններում քվեարկելու հնարավորություն կունենան արտերկրում բնակվող և հյուպատոսությունում գրանցված Վրաստանի 65 հազար 508 քաղաքացի։ ԿԸՀ-ն այդ մասին տվյալներ է տրամադրել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը։
2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ուներ 14 հազար 170 վրացի էմիգրանտ։
Իոսելիանիի խոսքով՝ զգալի կավելանա նաև արտասահմանում ընտրատեղամասերի թիվը։ Դրանք կբացվեն, այդ թվում այն երկրներում, որտեղ Վրաստանի քաղաքացիները նախկինում երբեք չեն մասնակցել ընտրությունների՝ ԱՄԷ-ում, Ֆինլանդիայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում: