Վրաստանի վաղվա ապագան ձեր ձեռքերում է․ նախագահի կոչը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձի միջոցով կոչ է ուղել վրացի արտագաղթյալներին։ Նա կոչ է արել, անկախ բնակության վայրից խորհրդարանական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 26-ին մասնակցել ընտրություններին և «կանգնել այնտեղ, որտեղ Վրաստանի ապագան է»։

«Վրաստանի վաղվա ապագան ձեր ձեռքերում է. մենք պետք է որոշենք՝ Վրաստանը կլինի իսկապես անկախ, եվրոպական, ազատ և ժողովրդավարական երկիր, թե՞ կվերադառնա անորոշ անցյալ՝ Ռուսաստանի ազդեցության տակ», — ասել է Վրաստանի նախագահը։

Նախագահն իր տեսաուղերձում նշել է,  որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները որոշիչ են, ուստի և Վրաստանի բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև արտասահմանում ապրողների մասնակցությունը կարևոր է։

Թե ինչպես կարելի է ընտրություններին մասնակցել արտասահմանից, կարդացեք ստորև՝

Արտերկրից Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կարգը