Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի քարտուղար Նաթիա Իոսելիանիի փոխանցմամբ, 3 կուսակցություն չեղյալ է հայտարարել ընտրական գրանցումը։ 24 կուսակցություններից 6-ը ներկայացրել են իրենց ընտրական ցուցակները, որոնցից մեկի գրանցումն արդեն ավարտվել է։
Նրա խոսքով՝ «Անա Դոլիձեն՝ ժողովրդի համար», «Մոքալաքեեբի» («քաղաքացիներ») և «Մծվանեեբի» («կանաչներ») կուսակցությունները չեղարկել են գրանցումը։
«Այսօր ավարտվել է ԿԸՀ կուսակցությունների ցուցակների ներկայացումը, մեզ դիմել են 3 կուսակցություններ, որոնց ընտրական գրանցումը չեղարկվել է։ Մնացել է 24 կուսակցություն, որոնցից 6-ը հանձնել են իրենց ցուցակը։ Այսօր ժամը 18:00-ն է ցուցակը ներկայացնելու վերջնաժամկետը։
Ընտրություններին մասնակցող պետական պաշտոնյաների հրաժարականի վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ն է»,- ասել է Նաթիա Իոսելիանին։