Ե՛վ հանրապետականները, և՛ դեմոկրատները Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շուրջ բոլոր կոշտ հայտարարություններում միաձայն են, հայտարարել է Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին:
Նա նշել է՝ Վրաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցությունը թեկնածուների միջև փոխհամաձայնության աղբյուր է, ինչը, ըստ Քելիի՝ թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների դիրքորոշումն է, որոնք մի շարք հարցերում ունեն ընդհանուր մոտեցում։
«Մենք (ԱՄՆ-ում-հեղ.) միակուսակցական իշխանություն չունենք: Մենք միշտ ինչ-որ կոնսենսուսի ենք հասնում երկու կողմերի միջև։ Այսպիսով, մի երկրին աջակցելու գաղափարը, որը պայքարում է իր անկախության համար, որը փորձում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և օգնել ազատ ընտրված, բազմակարծիք, ժողովրդավարական կառավարությանը, համընդհանուր գաղափար է, որը համընդհանուր աջակցություն է վայելում ԱՄՆ-ում»,- ասել է Քելլին:
Ի դեպ, վերջին ժամանակներում Վրաստանի իշխող ուժը՝ «Վրացական երազանքը» ակտիվորեն մեկնաբանում է Արևմուտքում ընթացող քաղաքական գործընթացները` ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ֆոնին պաշտպանելով իր նախընտրելի թեկնածուին։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն բազմիցս հայտարարել է, որ ցանկալի է նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը՝ Հանրապետական թևից, ինչը փորձագետները դիվանագիտական նորմերի խախտում են որակում:
«Վրացական երազանքի» բացեիբաց աջակցությունը Թրամփին՝ հակադիվանագիտական քայլ