Վրաստանի ընդդիմադիր «Ֆեդերալիստներ» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան։
Ըստ Բոկերիայի՝ հաշվի առնելով ընտրությունների ժամկետները, ինքը տեխնիկապես նոր սուբյեկտ գրանցելու հնարավորություն չի ունեցել։ Նա, սակայն, հավելել է՝ սա ընտրություններին չմասնակցելու միակ ու հիմնական պատճառը չէր:
«Ընտրություններում գրանցված կուսակցություններից մեկից առաջարկ ունեինք իրենց հետ և իրենց անունից մասնակցել ընտրություններին, ինչի համար շնորհակալ ենք նրանց»,- ասել է Բոկերիան։
Սակայն, ըստ Բոկերիայի՝ բոլորը պետք է մասնակցեն 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին, թեև «այսօրվա ընդդիմադիր սպեկտրի անսկզբունքայնությունն ու ապաշնորհությունն իսկապես լուրջ մարտահրավեր է»։
Ի դեպ, օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ մեծ թվով անդամներ լքել են «Եվրոպական Վրաստանը»։ Նրանց թվում են նախագահ Գիգա Բոկերիան և կուսակցության առաջնորդներից Թամարա Չերգոլեիշվիլին։ Կուսակցությունում կոնֆլիկտ էր հասունացել ներկուսակցական փրայմերիզներից (նախընտրական ցուցակի կազմման ընթացքում) հետո, որոնք կուսակցությունն անցկացրել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների համար։ Վրաստանի ընդդիամդիր «Եվրոպական Վրաստան» կուսկացությունը լքած քաղաքական գործիչները նոր կուսակցություն են ստեղծել՝ «Ֆեդերալիստներ»-ը: