Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) մամուլի կենտրոնը հայտնել է, որ բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան հանդիպել է Չինաստանի դեսպանին և, ի թիվս այլ հարցերի, խոսել է երկու երկրների միջև վճարային համակարգերի զարգացման և գործառնությունների դիվերսիֆիկացման մասին։
Նաթիա Թուրնավան նաև ասել է, որ ապագայում հանդիպումներ կունենան Չինաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։
Ըստ ԱԲ-ի մամուլի կենտրոնի սեպտեմբերի 25-ի հաղորդագրության, Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավայի և Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ճոու Ցիենի հանդիպմանը կողմերն ընդգծել են Վրաստանի և Չինաստանի ազգային բանկերի սերտ համագործակցությունը:
Հանդիպմանը նշվել է նաև, որ Վրաստանի Ազգային բանկը մշտապես ձգտում է բարելավել գործընթացները և դիվերսիֆիկացնել գործառնությունները, ինչի համար ակտիվորեն համագործակցում է տարբեր երկրների կենտրոնական բանկերի հետ։