Էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Քոբուլիան հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն, և «ակտիվ քննարկվում է» քաղաքական կուսակցություններից մեկին իր միանալու հարցը։ Այս հայտարարությունը նա արել է «Ֆորմուլա» հեռուստաալիքի եթերում։
«Ես չեմ միանա իշխող կուսակցությանը, քննարկումները դեռ ընթացքի մեջ են, կորոշվի վաղը»,- ասել է Քոբուլիան։ Հաղորդավարը նրան հարցրել է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի թիմին միանալու հնարավորության մասին, և Քոբուլիան ի պատասխան կրկնել է, որ մինչև չհաստատվի, չի կարող մեկնաբանություն անել։
Գիորգի Քոբուլիայի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանից հանձնարարություններ չի ստանում, և նրա գործողությունները «սխալ աշխարհայացքի արդյունք են»։
Ըստ Քոբուլիայի՝ քաղաքական թիմը, որին ինքը կմիանա, համամիտ է իր գաղափարներին. «Թիմում կարող են լինել տարբեր դիրքորոշումներ, բայց մենք համամիտ ենք Արևմուտքի հետ մեր վեկտորը վերականգնելու դիրքորոշմանը»։