Վրաստանից Բելառուս վերադարձած Բելառուսի քաղաքացուն դատելու են երկու քրեական մեղադրանքով։ Այս տեղեկությունը բելառուսական NEXTA լրատվամիջոցը հրապարակել է X սոցիալական ցանցում։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի մեկնարկից հետո 28-ամյա Մարինա Լեոնովիչը տեղափոխվել է Վրաստան՝ ապրելու և աշխատելու։ Հայտնի չէ, թե ինչու է երիտասարդ կինը որոշել վերադառնալ Բելառուս։ Նա աշխատել է Վրաստանի IT միջազգային ընկերություններից մեկում։
Մարինան Բելառուսում մեղադրվում է «ծայրահեղական գործունեության ֆինանսավորման» և «օտար պետության տարածքում զինված հակամարտություններին Բելառուսի քաղաքացիների մասնակցության աջակցության» համար։ Ըստ մեղադրանքի` նա հոդվածներ է գրել՝ խնդրելով նվիրատվություններ անել, օրինակ, Ուկրաինայի կողմում կռվող Կաստուս Կալինովսկի գնդի համար։
NEXTA-ի տեղեկության համաձայն՝ երիտասարդ կնոջը սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում։