Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) փոխնախարար Նոդար Պապուկաշվիլին սեպտեմբերի 23-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը:
Վրաստանի ԿԳԵՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում համագործակցության ամրապնդման հարցեր և քննարկել երկրների միջև համագործակցության խորացման հետագա հեռանկարները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանում և Հայաստանում բարձրագույն կրթության մակարդակում ընթացող բարեփոխումները և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։
«Կողմերը քննարկել են Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Դրանց թվում քննարկվել են վրացերենի ուսուցման կրթական ծրագրի («1+4») մանրամասները։ Նշվել է, որ ծրագիրը զգալիորեն նպաստում է էթնիկ փոքրամասնությունների կրթության հասանելիության բարձրացմանը»,- հայտնել են ԿԳԵՆ-ից:
Հանդիպման շրջանակում նշվել է նաև Երևանի պետական համալսարանում վրացական կենտրոնի բացման մասին, որը նույնպես նպաստում է Վրաստանի պատմության, մշակույթի և գրականության վերաբերյալ ակադեմիական գիտելիքների տարածմանը և հետազոտական հետաքրքրության խթանմանը։
Հանդիպման ավարտին կողմերը խոսել են երիտասարդական քաղաքականության զարգացման ոլորտում երկրների միջև գործընկերության խորացման մասին և պատրաստակամություն են հայտնել համատեղ ծրագրերի իրականացման։