91 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարը, տեղեկացնում է Վրաստանի գրողների տունը։
ԱՄՆ-ը դիտարկում է MEGOBARI ACT-ի («Վրաց ժողովրդի ակտի») վերջնական փոփոխությունները։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումը կանցկացվի սեպտեմբերի 25-ին, որից հետո օրինագիծը կքննարկվի Սենատում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը ժամանում է Վրաստան՝ գնահատելու նախընտրական իրավիճակը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սեպտեմբերի 25-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում։
Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2024 թվականի օգոստոսի 31-ի կանոնակարգող նիստում ավարտել է «ռուսական օրենքի» («Օտարերկրյա գործակալների մասին օրենք») դեմ հայցի քննարկումը։
2024 թվականի մայիսի 29-ին «գործակալների օրենք»-ի վրա նախագահի վետոն հաղթահարելուց հետո Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքում։ Փաստացի՝ օրենքի փոփոխությունից հետո պետական աշխատողների ունեցվածքի հայտարարագրերն այլևս անհապաղ չեն հրապարակվի:
Սեպտեմբերի 20-ին Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նոր հրաման է արձակել, որով «գործակալների ռեեստր»-ում փոփոխություն է կատարվել ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների կողմից տեղեկատվություն ներկայացնելու կարգում։ Հրամանն արդեն ուժի մեջ է մտել, սակայն օրենսդրական տեղեկագրում փոփոխությունն արտացոլելու գործընթացը շարունակվում է։
Վրաստանի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգիա Գախարիան ստորագրել է Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Վրացական խարտիա»-ն։
Ընթացիկ տարվա տվյալներով` Վրաստանում գրանցված է 1 միլիոն 729 հազար 81 տրանսպորտային միջոց, ինչը 48 հազար 645-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Սեպտեմբերի 24-ից Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ 25 նոր ավտոբուս կերթևեկի։
Տրանսպորտային հետազոտական կենտրոնը տեղեկություն է հրապարակել Թբիլիսիում ավտոկայանատեղերի կրճատման և տուգանքների բարձրացման մասին։
Վրաստանում ռուսական ընկերությունների թիվը պատմական առավելագույնի է հասել:
Թբիլիսիում արտահանձնման կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովը հացադուլ է սկսել։