Վրաստանի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգիա Գախարիան ստորագրել է Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Վրացական խարտիա»-ն։
«Վրացական խարտիա»-ն ստորագրվել է այսօր՝ սեպտեմբերի 23-ի առավոտյան։ «Վրաստանի համար»-ը միակ խոշոր ընդդիմադիր կուսակցությունն էր, որ մինչ այժմ չէր չստորագրել «Վրացական խարտիա»-ն։ Այն չեն ստորագրել նաև «Գիրչի» և «Լեյբորիստական» կուսակցությունները։
Մինչ ստորագրումը կուսակցությունը հայտարարել էր, որ իրենք ընդունում են «Վրացական խարտիա»-ի մաս կազմող բարեփոխումներն իրականացնելու քաղաքական պարտավորությունը։
Նշենք, որ «Վրացական խարտիա»-ն մայիսի 26-ին նախաձեռնել և ներկայացրել էր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այն նախատեսում է բարեփոխումներ ավելի քան տասը ոլորտներում։ Ստորագրող կուսակցությունները պատասխանատվություն են կրում, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում կկատարեն դրա պայմանները։