Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2024 թվականի օգոստոսի 31-ի կանոնակարգող նիստում ավարտել է «ռուսական օրենքի» («Օտարերկրյա գործակալների մասին օրենք») դեմ հայցի քննարկումը։
Արդեն 19 օր է անցել քննարկումից, բայց որոշում դեռ չեն կայացրել։
Վրաստանի քաղաքացիների գերակշիռ մասը սպասում է ՍԴ-ի որոշմանը, որը կարող է կասեցնել աղմկահարույց օրենքը՝ ճանաչելով այն հակասահմանադրական։
Հիշեցնենք՝ օրենքը չեղարկելու պահանջով մի քանի հայց է ներկայացվել ՍԴ։ Իշխող «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքը պահանջում են չեղյալ համարել Վրաստանի նախագահը, խորհրդարանական ընդդիմությունը, հասարակական ու լրատվական կազմակերպությունների զգալի մասը։