Վրաստանի Հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) «հինգերորդ սերնդի» 5G կապի ներդրման համար մրցույթ է հայտարարել. աճուրդի մեկնարկային գինը միասնական լոտի համար կազմում է 37,2 մլն լարի և այն միավորում է տարբեր հաճախականություններ։
Այս պահի դրությամբ 5G լիցենզիա ունի Selfie Mobile բջջային օպերատորը (նախկին Beeline-ը), որը ծառայությունը ձեռք է բերել 2023 թվականի աճուրդի միջոցով։ Ըստ այդմ՝ այս տարի աճուրդը հիմնականում նախատեսված է Magti և Silknet բջջային օպերատորների համար։
2023 թվականին Silknet-ը և Magti-ն հրաժարվել էին մասնակցել 5G ինտերնետ-աճուրդին, քանի որ աճուրդի պայմանների համաձայն՝ 5G ինտերնետ իրականացնող ընկերությունը պետք է սեփական ցանցում հասանելիություն ապահովեր բջջային վիրտուալ օպերատորներին (MVNO), ինչը դարձավ Magti-ի և Silknet-ի աճուրդին մասնակցելուց հրաժարվելու պատճառը։
Ի դեպ, 5G–ն վերջին տեխնոլոգիան է, որը շատ արագ անլար բջջային ինտերնետ է բաշխում: 5G-ն այնքան արագ է, որ նրա միջոցով վիրաբույժը կարող է նույնիսկ հեռավար վիրահատություն կատարել: