Եվրոպայում անվտանգության և համագործակցության հազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական խորհրդի նիստում Եվրամիությունն արձագանքել է Վրաստանի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի 16-րդ տարելիցին։
Նիստում դատապարտվել է ռուս զինվորականների ներկայությունը օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջաններում, ինչը խախտում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ 2008 թվականին ստորագրված պայմանագրով Ռուսաստանի պարտավորությունները։
«Մենք կշարունակենք Վրաստանին ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ նրա առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի և Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների դիմաց նրա տոկունության ուժեղացման արդյունքում»,- ասված է հայտարարության մեջ։
Եվրամիությունը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։