Ռուսական օկուպացիոն ուժերը օկուպացված Հարավային Օսիայի Զեմո Արցևի գյուղի շրջակայքում ապօրինաբար Վրաստանի քաղաքացու են ձերբակալել, տեղեկացրել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):
ՊԱԾ-ի փոխանցմամբ՝ միջադեպի մասին տեղեկությունը ստանալուց հետո Պետական անվտանգության ծառայությունն ակտիվացրել է թեժ գիծը, որը գործում է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից։ Անօրինական ձերբակալման փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։
ՊԱԾ-ը նշել է՝ գործարկվել են առկա բոլոր մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար։
Օկուպացված Զեմո Արցևի գյուղը սահմանակից է Վրաստանից վերահսկվող Աձվի և Ախալուբանի գյուղերին. այս տարածքում քաղաքացիների ձերբակալությունները հաճախադեպ են։
Վերջին միջադեպը շփման գծում տեղի է ունեցել երկու օր առաջ. օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ձերբակալել են Մեջվրիսխևի գյուղի երկու բնակչի։ Այս պահին Հարավային Օսիայի (Ցխինվալի) բանտում և մեկուսարանում է գտնվում Վրաստանի 11 քաղաքացի։