Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված միջոցառում կանցկացվի:
Միջոցառման կազմակերպիչ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ի ժամը 16:00-ին:
«Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին Թբիլիսիի «Ռիկղե» այգում կկայանա Հայաստանի վերանկախության օրվան նվիրված միջոցառում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Հայաստանը սեպտեմբերի 21-ին Անկախության օրը կտոնի 33-րդ անգամ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։