Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրում ընթանում է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեի և նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի երկրորդ հանդիպումը։
Ընդդիմության առաջնորդները րոպեներ առաջ են ժամանել նախագահական նստավայր։ Հավանական է, որ այսօր հայտնի կդառնա՝ արդյո՞ք նրանց միջև միավորվելու վերաբերյալ պայմանավորվածություն կլինի։
Ընդիմադիր առաջնորդներն առաջին անգամ հանդիպել էին երեկ՝ սեպտեմբերի 17-ին. առաջին փուլում պայմանավորվածություն ձեռք չէր բերվել։ Հանդիպումից հետո Գախարիան ասել էր` Խազարաձեն մեկ օր ժամանակ է խնդրել։
Նշենք նաև, որ նախքան նախագահական գնալը, թե՛ երեկ, թե՛ այսօր` Խազարաձե-Գախարիա առանձնազրույց էր տեղի ունեցել։
Նշենք, որ երկու ընդդիմադիր ուժերին միավորման և հանդիպման կոչ առաջին անգամ արել էր նախագահը` հրավիրելով Օրբելիանի նստավայր։
Խազարաձե-Գախարիա միավորումը լավագույն այլընտրա՞նք ընտրողների համար. կարծիքներ